close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան

Իրավունք

23 Ապրիլի 2021, 17:59
 Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան

Հնարավոր չէ համակարծիք չլինել ՀՀ ԱԱԾ տնօրենի նշված դիտարկման հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը եւ տեղադրել ԱԱԾ տնօրենի խոսքից մի հատված. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը  եւ մինչեւ այժմ գոյություն ունեցող անորոշությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում եւ բնակչության մեծ մասն այդ հարցում մեղադրում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաեւ խիստ հուզումնալից վիճակ»:

Այնուհետեւ Լուսինե Սահակյանը հավելում է. «Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր մարդկանց փոքր խմբակ էր Մեղրում տպավորություն ստեղծում»: Նա նաեւ հստակեցրել է, որ մեջբերումը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղված գրությունից է:

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica