close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում մարդուն պետությունից ու պաշտոնյայից պաշտպանելն է և ոչ երբեք հակառակը․ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Հասարակություն

23 Ապրիլի 2021, 17:50
 Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում մարդուն պետությունից ու պաշտոնյայից պաշտպանելն է և ոչ երբեք հակառակը․ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը և մանրամասն պարզաբանել է, որ իր իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնյանների արարքներից ու որոշումներից:

Ավելին, Արման Թաթոյան հիշեցրել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուղիղ ամրագրում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել»: Սա է մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի կողմից նախաձեռնված ռազմական հարձակման արդյունքում խախտված իրավունքների պաշտպանության հարցեր, ներկայացվել են կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության սկզբունքները և դերը։

Հանդիպման վերջում Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica