close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում լքված գույքի տերերը հայերն են թուրքական բոլոր ռեժիմների օրենքներում․ Անուշ Հովհաննիսյան

Քաղաքական

23 Ապրիլի 2021, 16:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում լքված գույքի տերերը հայերն են թուրքական բոլոր ռեժիմների օրենքներում․ Անուշ Հովհաննիսյան

Շատ կարևոր է Թուրքիայում լքյալ գույքի մասին օրենքների համալիրը ուսումնասիրելը՝ ըստ Yerkir.am-ի ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

Նա, ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ այս թեմայով մեկ հատոր արդեն թողարկել է։

«Երբ մենք ուսումնասիրում ենք ամբողջ համալիրը, տեսնում ենք հենց Ցեղասպանության տարիներին ընդունված օրենքը, որը հետո համալրվել է բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերով, որը շարունակականություն է ունեցել այդ միջանկյալ շրջանում, այսպես կոչված՝ զինադադարի շրջանում, հետո շարունակություն է ունեցել քեմալական Թուրքիայում և, պատկերացրեք, շարունակություն ունի այսօրվա էրդողանական Թուրքիայում»,-նշեց պատմաբանը։

Անուշ Հովհաննիսյանը նկատեց, որ այդ օրենքներում, հրապարակման պահից ի վեր, տեսանելի է մտադրությունը՝ հայությունը ոչնչացնել ոչ միայն ֆիզիկապես, այլև, ընդհանրապես, տնտեսապես։ Այդ մտադրությունը առկա է օրենքների մեջ՝ սկսած երիտթուրքերի ռեժիմից, բոլոր հետագա ռեժիմներում, ինչպես նաև այսօրվա էրդողանական ռեժիմում։

«Մյուս խնդիրը, որը մեզ կարող է տալ լքյալ գույքի մասին համալիր օրենքի ուսումնասիրությունը, շատ պարադոքսալ մի բան է․ դա այն է, որ բոլոր այդ ռեժիմների ժամանակ ընդունված օրենքները և ենթաօրենսդրական ակտերը չեն ժխտում այդ գույքի պատկանելությունը հայերին։ Այդ օրենքներում չի ասվում, որ այս գույքը հայերինը չէ, այս գույքը վերցվում է հայերից, ընդհակառակը, այդ բոլոր օրենքներում հայերը հիշատակված են որպես օրինական տերեր այդ գույքի, բայց ինչպես է տեղի ունենում հետագայում այդ հափշտակումը, դա ենթաօրենսդրական ակտերի և լրացուցիչ օրենքների միջոցով այդ օրենքների մանիպուլացումն է»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը։

Թուրքիայի այս խորամանկ համակարգը բացահայտելը, ըստ թուրքագետի, շատ կարևոր է, և պետք է օգտագործել այդ հանգամանքը, որ այդ օրենքներում մինչև այսօր հերքված չէ, որ հայերն են Թուրքիայում գտնվող գույքի օրինական տերեր։

«Սա շատ կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել, և դարձնել այն զենքը, որը մենք կկարողանանք օգտագործել»,-նշեց Անուշ Հովհաննիսյանը։

Նա նաև նկատեց, որ Թուրքիայում առանձին Ցեղասպանության ճանաչման դեմ խնդիր չկա, կա «3-Թ»-ի գաղափարը՝ ճանաչում, հատուցում, պետական հողերի հարց, որը նրանց մոտ կոչվում է Հայկական հարց։

«Այնպես որ, իրենք շատ լավ պատկերացնում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դա իսկապես Հայկական հարցի մի մասն է։ Պետք է մեզ մոտ էլ պետական մտածելակերպը հիմնավորվի նախ պետական այրերի մոտ ու ունենա շարունակական բնույթ»,-ասաց թուրքագետը։

Նա նկատեց, որ երբ խոսում ենք Ցեղասպանության ուսումնասիրության մասին, լավ կլինի, որ հիշենք նաև Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրությունը, որտեղ նա Ցեղասպանության գաղափարը ցույց է տալիս ոչ այնքան բարբարոսությունների նկարագրությամբ և թվարկմամբ, այլ  օրենսդրական ակտերի ուսումնասիրմամբ։ Լեմկինը, օրենքների կառավարման ձևով, ցույց է տալիս, թե ինչ է Ցեղասպանությունը քաղաքական և իրավական տեսանկյունից։

Նա նաև հիշատակեց 1920թ-ի այն փաստաթղթերը, որոնցից մեկով Թուրքիան բացահայտ հայտարարում էր, որ նպաստելու է հարևան երկրների անկախ զարգացմանը, մյուս կողմից գաղտնի հրաման ուղարկում Հայաստանի ոչնչացման հրատապ անհրաժեշտության մասին։

 Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica