close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմի ելքը Ալիևի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատյացության նոր նշաձողեր սահմանելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու․ հայտարարություն

Քաղաքական

23 Ապրիլի 2021, 15:01
 Պատերազմի ելքը Ալիևի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատյացության նոր նշաձողեր սահմանելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու․ հայտարարություն

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․

«Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հարուցում են մեր ժողովրդի արդարացի զայրույթը։ Պատերազմի ելքը Ալիևի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատյացության նոր նշաձողեր սահմանելու, մեր ժողովրդի ազգային ինքնասիրությունը ոտնահարելու փորձեր կատարելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու։ Բաքվի քաղաքական վարքը, ինչը մեծապես ազդված է Թուրքիայի կեցվածքից, անվերադարձելիորեն հատում է բոլոր կարմիր գծերը՝ ստիպելով մեր ժողովրդին միավորել ուժերը՝ ապահովելու հայրենիքի անվտանգությունը, առկա սահմանների անձեռնմխելիությունը։ Ադրբեջանա-թուրքական սպառնալիքները լիովին տեղավորվում են նաև ցեղասպանական մտադրությունների համատեքստում՝ արտահայտվելով հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելու և վերջինիս տիրանալու անթաքույց նկրտումներով։

Ղարաբաղյան առաջին պատերազմում կրած պարտությունից բարդույթավորված Ադրբեջանի պահվածքը հիշեցնում է ոչ թե պատերազմում հաղթանակած կողմի, այլ մարդկության նկատմամբ հերթական հանցագործությունից իրականության զգացումը կորցրած սուբյեկտի։  

Վերջերս Բաքվում բացված «ռազմական ավարի պուրակը» մարդատյացության և բանականության խեղման այնպիսի մի դրսևորում է, որպիսին քաղաքակիրթ աշխարհը չի տեսել` սկսած դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսից, երբ նորագույն ժամանակաշրջանի բռնատիրությունների կործանումից հետո նոր թափ առան ազգային-ազատագրական շարժումները։

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների շարունակական ազատազրկումը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, քաղաքական առևտրի համար օգտագործելու փորձերը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ հավակնությունները, մեր ժողովրդի կյանքի իրավունքի հանդեպ ոտնձգությունները, ինչպես նաև թորւք-ադրբեջանական բարձրագույն մակարդակից հնչեցված սպառնալիքները գալիս են փաստելու հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև շարունակական թշնամանք երաշխավորելու՝ ադրբեջանա-թուրքական հեռահար նպատակը։

Ստեղծված ծայրաստիճան պայթյունավտանգ իրավիճակի և դրանում Թուրքիայի առանցքային դերակատարության կապակցությամբ արդեն իսկ անհրաժեշտ աշխատանքներ ենք տանում առանձին պետությունների, միջազգային կազմակերպությունների և, ընդհանրապես, համաշխարհային հանրության հետ։

Ադրբեջանի բռնապետին խստորեն զգուշացնում ենք՝ չխաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ. մարդկության պատմության գրեթե բոլոր բռնապետերն ու պատերազմական ոճրագործները անփառունակ վախճան են ունեցել։

Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծված, հետևաբար՝ շարունակելու ենք, հանուն Արցախի վերականգնման և Հայաստանի արժանապատվության, հայության արդար պայքարը»:

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica