close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրամիությունը կքննարկի ռուս դիվանագետների կոլեկտիվ արտաքսման հարցը

Աշխարհ

23 Ապրիլի 2021, 15:35
 Եվրամիությունը կքննարկի ռուս դիվանագետների կոլեկտիվ արտաքսման հարցը

Եվրամիությունը (ԵՄ) կքննարկի միության տարածքում աշխատող ռուս դիվանագետների հավաքական արտաքսման հարցը: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում կատարելով Լիտվայի արտաքին գործերի նախարարության  աղբյուրներին:

Նշվում է, որ նույնիսկ մինչ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 18 աշխատակիցների արտաքսումը Չեխիայի արտգործնախարարությունը սպառնացել էր, ըստ թերթի, ստանալ Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների աջակցությունը: Ապրիլի 22-ի առավոտյան տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի նիստը: Չնայած այն հանգամանքին, որ երկրները համերաշխություն են հայտնել Չեխիային, դիվանագետների հնարավոր արտաքսման մասին չի հաղորդվել:

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Ռուսաստանն է, որ լարվածություն է ստեղծում միության հետ հարաբերություններում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica