close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ավելի քան 1300 բնակիչ ռուս ռազմական բժիշկներից որակյալ բուժօգնություն և խորհրդատվություն է ստացել. ՌԴ ՊՆ

Արցախ

23 Ապրիլի 2021, 13:20
 Արցախի ավելի քան 1300 բնակիչ ռուս ռազմական բժիշկներից որակյալ բուժօգնություն և խորհրդատվություն է ստացել. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետները ՌԴ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալներում Արցախի ավելի քան 1 300 բնակչի օգնություն են ցուցաբերել: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Բնակիչների ընդունելությունն իրականացվում է դաշտային հոսպիտալներում, որոնք տեղակայված են Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում:

Հումանիտար-բժշկական ակցիաների անցկացման շրջանակում արտագնա բժշկական բազմաֆունկցիոնալ բրիգադները պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերում նաև հեռավոր բնակավայրերում:

Ընդհանուր առմամբ, հոսպիտալի աշխատանքի մեկնարկից ի վեր Արցախի ավելի քան 1 300 բնակիչ ստացել է որակյալ բուժօգնություն, այդ թվում ՝ մոտ 200 երեխա:

Դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ:

«Հիմնական պաթոլոգիաները, որոնցով դիմում են տեղի բնակիչները, սրտանոթային, շնչառական օրգանների, ոսկրային ապարատի հիվանդություններն են: Անհրաժեշտության դեպքում մենք ցուցաբերում ենք խորհրդատվական-ախտորոշիչ օգնություն, կատարում ենք պրոցեդուրաներ՝ ուլտրաձայնային, ռենտգեն, լաբորատոր ախտորոշումներ»,- հայտնել է Մարտակերտ քաղաքում տեղակայված թիվ 2 հատուկ նշանակության բժշկական ջոկատի պետ, բժշկական ծառայության մայոր Դմիտրի Նաումովը:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և այլ մասնագետներ: Դաշտային հիվանդանոցները համալրված են բոլոր անհրաժեշտ ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով:

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica