close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե որևէ սյունեցու գլխից մազ պակասի՝ պատասխանը ստանալու են շատ կոշտ և խիստ․ Ի․ Սաղաթելյան

Քաղաքական

21 Ապրիլի 2021, 23:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե որևէ սյունեցու գլխից մազ պակասի՝ պատասխանը ստանալու են շատ կոշտ և խիստ․ Ի․ Սաղաթելյան

Փաշինյանը, Սյունիք այցելելով, փորձ էր անում ցույց տալ, որ ինքը ՀՀ-ում կարող է շրջել, բայց, ի պատիվ սյունեցիների, արգելեցին մուտքը, անպատվեցին, հետապնդեցին՝ հերթական անգամ ապացուցելով, որ դավաճանը մեր երկրում տեղ չունի և պետք է հեռանա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարական ամառանոցների դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

«Մենք էլ հավաքվել ենք այստեղ մեր աջակցությունը հայտնելու և իրենց զգուշացնելու՝ որ, երբ այսօր հատուկ հանձնարարական էր տալիս՝ հերթական ապօրինի հրահանգը ուժային կառույցներին, իրեն հասկացնելու, որ չփորձի, եթե որևէ սյունեցու գլխից մազ պակասի կամ փորձեն ձերբակալել, հետապնդել, պատասխանը ստանալու են շատ կոշտ և խիստ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է այս ամենը կազմակերպվել էր, որպեսզի խուսափեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ մենք առաջին օրվանից ենք ասել, որ այս մարդը ամեն վայրկյան կարող է խուսափել ընտրություններից և իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ։

«Իհարկե, հնարավոր է ընտրություններ չլինեն։ Եթե այդ ճանապարհով գնան՝ ավելի լավ, մենք խնդիր չունենք։ Մենք ասել ենք՝ լինի ընտրությունով, թե առանց ընտրության, այս դավաճան սրիկային մենք պետք է հեռացնենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նպատակահարմար չհամարեց խոսել քանի դեռ չկա ընտրություն։

Նշենք, որ Սյունիքից վերադարձող Փաշինյանին բողոքի ակցիայով դիմավորելու համար կառավարական ամառանոցների առջև հավաքված ՀՅԴ մի շարք անդամների ոստիկանները բերման են ենթարկել։ Նիկոլ Փաշինյանի այցը Մեղրի և Կապան ուղեկցվեց բնակիչների հայհոյանքներով, իսկ Քաջարան նրան ընդհանրապես չթողեցին մտնել։ 

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica