close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպմանը քննարկել է արտահերթ ընտրություններին առնչվող հարցեր

Հասարակություն

20 Ապրիլի 2021, 20:23
 Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպմանը քննարկել է արտահերթ ընտրություններին առնչվող հարցեր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:

«Բնականաբար, քննարկման հիմնական թեման առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններն էին, Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, զրպարտության եւ վիրավորանքի համար անհամաչափ տուգանքները, ինչպես նաեւ՝ հանրային տրամադրությունները ընտրություններին ընդառաջ:

Վենետիկի հանձնաժողովի նախագահն իր մտահոգությունը հայտնեց ֆեյք-նյուզերի հետ կապված՝ համարելով դա լուրջ արտահրավեր Հայաստանի ժողովրդավարությանն ու ազատ խոսքին։

Ջիանի Բուքիքիոյի հետ քննարկել ենք նաեւ զրպարտանքի եւ վիրավորանքի դեմ օրենսդրական այնպիսի լուծումների առաջադրումը, որոնք չեն վնասելու Հայաստանում խոսքի ազատությանը եւ նման օրենսդրական նախաձեռնությունները չեն դառնալու իշխանության ձեռքին գործիք՝ քաղաքական ընդդիմախոսների եւ լրատվամիջոցների դեմ պայքարում։

Իմ դիտարկումները «Քաղաքացիական օրենսգրքում» անընդունելի փոփոխությունների իշխանական նախագծի վերաբերյալ փոխանցել եմ նաեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին եւ ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներին»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica