close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են ՌԴ ՆԳՆ մի խումբ վետերաններ

Հասարակություն

19 Ապրիլի 2021, 18:55
 ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են ՌԴ ՆԳՆ մի խումբ վետերաններ

Ապրիլի 17-ը Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության վետերանների օրն է։

Տոնական օրվա կապակցությամբ ՌԴ ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ռուսաստանի ՆԳՆ մի խումբ վետերաններ պարգևատրվեցին մեդալներով։

Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ պարգևները հանձնեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացման բյուրոյի տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Գարի Զախարովը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ դեսպանության խորհրդական Էդգար Արևշատյանը։

ՌԴ ՆԳՆ վետերանների խորհրդի նախագահ, ներքին գործերի նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Իվան Շիլովը պարգևատրվեց «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով։ Մի խումբ վետերաններ պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica