close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլորս պարտավոր ենք հասկանալ, վերլուծել մեր ձախողումների, մեր պառակտումների, սխալների պատճառները. Արտակ Զաքարյան

Քաղաքական

19 Ապրիլի 2021, 17:00
 Բոլորս պարտավոր ենք հասկանալ, վերլուծել մեր ձախողումների, մեր պառակտումների, սխալների պատճառները. Արտակ Զաքարյան

Իմ ընկերները, ծանոթները հաճախ են ասում, որ ընդդիմության խոսքը շատ քիչ թվով մարդիկ են կարդում. նույնիսկ շատերի համար անհասանելի են լինում մեր քննադությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասում են, որ որոշ մասն էլ ընդհանրապես հետաքրքրված չէ ընդդիմության տեսակետներով։ Կա նաև մի հատված, որ դեռևս կուրորեն Նիկոլ է երկրպագում։

Ժամանակին եթե մեր իշխանությունը մարդկանց հետ շատ խոսեր, ներկայացներ իրականությունը, անընդհատ խոսեր ու պատմեր ճշմարտությունը, երբեք ստախոս ու պոպուլիստ նիկոլները չէին կարող շեղել մարդկանց ճիշտ ճանապարհից, ու այսքան փորձանքի մեջ չէինք ընկնի։ Հիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին։

Ես հավատում եմ մեր ժողովրդի կենարար ուժին և վստահում եմ նրա իմաստությանը։ Այո, մենք խայտառակ պարտություն ենք կրել Արցախում, մենք խորը պրոբլեմներ ենք ձեռքբերել Հայաստանի համար։ Մեր ժողովրդի որոշ մասն այսօր, գուցե չի վստահում քաղաքական ուժերից ոչ մեկին, որոշնռրն էլ մտածում են երկրից գնալու մասին։ Բայց կյանքը դրանով չի ավարտվում և պրոբլեմներն էլ այդպես չեն լուծվում։

Մենք բոլորս պարտավոր ենք հասկանալ, վերլուծել մեր ձախողումների, մեր պառակտումների, մեր քաղաքական, սոցիալ-տնտեսական ու ռազմական սխալների պատճառները։ Արդյունքում՝ շատ արագ ելքեր ենք գտնելու Հայաստանն ու Արցախը այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica