close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագիր նախապատրաստելու մասին

Տարածաշրջան

19 Ապրիլի 2021, 16:55
 Իրանը հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագիր նախապատրաստելու մասին

Իրանն ու Ռուսաստանը աշխատում են համագործակցության նոր համաձայնագրի վրա, որը համապարփակ կլինի: Այս մասին ապրիլի 19-ին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

Նրա խոսքով՝ ապրիլի 13-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են աշխատել համապարփակ համագործակցության փաստաթղթի շուրջ:

«Հենց տեքստ լինի, որը հնարավոր է ստորագրել, փաստաթուղթը կստորագրվի»,- ասել է Խաթիբզադեն ճեպազրույցում՝ հավելելով, որ ներկայումս գործող պայմանագիրն ուժի մեջ է, այն ավտոմատ կերպով երկարացվել է մարտին։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդլայնման մասին տեղեկությունը, ասել էր, որ ԱՄՆ-ը «սխալ ուղղությամբ քայլ է կատարել»: Իրանցի դիվանագետը շեշտել էր, որ Թեհրանն «ամբողջովին մերժում է» Վաշինգտոնի՝ հակառուսական նոր պատժամիջոցների մասին  որոշումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica