close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունաստանը չի հարգում թուրք հպատակներին. Էրդողան

Տարածաշրջան

19 Ապրիլի 2021, 16:34
 Հունաստանը չի հարգում թուրք հպատակներին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցած շաբաթ օրը դատապարտել է Հունաստանի վերջին քայլը՝ այդ երկրում գլխավոր մուֆթի (երկրի մուսուլմանների առաջնորդ) նշանակելը, և Աթենքի վերաբերմունքը Արևմտյան Թրակիայում բնակվող թուրք հպատակների նկատմամբ:

«Լոզանի պայմանագրի համաձայն՝ Հունաստանը իրավունք չունի նշանակելու մուսուլմանների գլխավոր մուֆթի, ինչպես Թուրքիան իրավունք չունի մեր երկրում պատրիարք նշանակելու: Ոչ թե Հունաստանի պաշտոնյաները, այլ մեր մուֆթիներն ու իմամները պետք է Հունաստանում ընտրեն գլխավոր մուֆթիին»,- Էրդողանին մեջբերում է Yeni Safak-ը:

Նա նաև քննադատել է Աթենքի վերաբերմունքը երկրում ապրող թուրք հպատակների նկատմամբ՝ ասելով, որ «այսօր Արևմտյան Թրակիայում  թուրքական ծագում ունեցող շուրջ 150,000 մարդ կա, բայց Հունաստանը նրանց չի ցուցաբերում այն հարգանքը, որին արժանի են այդ քաղաքացիները»:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան դեռ փորձում է բարելավել հարաբերությունները Հունաստանի կառավարության բոլոր ներկայացուցիչների հետ բանակցությունների միջոցով, բայց այդ ջանքերից ոչ մեկն արդյունք չի տվել:

Մուֆթիների ընտրությունն իրականացվում է Աթենքի՝ 1913 թ. պայմանագրով, 1920-ին Աթենքի կողմից ստորագրված հունա-օսմանյան դաշնագրով: Այնուամենայնիվ, 1991 թ.-ին Հունաստանը վերացրել է պայմանագրի վերաբերյալ օրենքը և սկսել մուֆթիներ նշանակել: Արևմտյան Թրակիայի մուսուլման թուրքերի մեծ մասը չի ճանաչում Հունաստանի կողմից նշանակված մուֆթիներին, փոխարենն ընտրում է իրենց սեփական մուֆթիներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica