close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակը կազմալուծելու Նիկոլի ծրագիրը՝ զինծառայողների ծնողների միջոցով

Հասարակություն

19 Ապրիլի 2021, 13:20
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակը կազմալուծելու Նիկոլի ծրագիրը՝ զինծառայողների ծնողների միջոցով

Համաձայն չե՞ս, որ որ ձեր օպերատորը գնա, իմ տղան հետ գա՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հարցադրում արեց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը, որն այլ ծնողների հետ այս պահին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքում է ժամկետային զինծառայությունից։

Կա հիմնավոր կասկած, որ զինծառայողների ծնողներին բանակի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու համար ուղղորդում է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իրականացնի բանակը կազմալուծելու իր ծրագիրը՝ պատճառաբանելով, թե դա զինծառայողների ծնողների պահանջն է։

Այս կասկածն ամրապնդում է նաև այն փաստը, որ բողոքող ծնողները բոլորից դժգոհում են, բացի Նիկոլ Փաշինյանից։

Նրանք հայտարարում են, թե իրենց խնդիրը չէ՝ ով կփոխարինի իրենց զավակներին, եթե նրանց այս պահին հետ կանչեն ծառայությունից։

«Ժամկետային զինծառայողներին ովքե՞ր պետք է փոխարինեն՝ պետք է որոշի մեր ոչ բարով նախարարությունը, դա իմ ու ձեր խնդիրը չի, իսկ եթե ինձ տան էդ հարցը, ես կարող եմ ուղղություն ասել։ Վարչապետի վերաբերմունքը միշտ եղել է կառուցողական, ուղղակի այն գերատեսչությունները, որ պիտի տան իրենց համաձայնությունը, զլանում են․ չգիտեմ որն է նպատակը։ Երևի մտածում են, որ էդ երեխեքը շատ բան ունեն ասելու ու չեն ուզում, որ ստեղ լսվի, իրենց ձեռնտու չի լինելու, կամ ուղղակի չեն ուզում գլխացավանքի մեջ մտնել․ դե, երեխա է՝ ձրի ծառայում է, ի՞նչ է եղել»,-ասաց զինծառայողի ծնողը։

Նա ասաց, որ այդ երեխեքը պատերազմ են անցել առանց տրտնջալու, հիմա էլ են պատրաստ։

«Բայց մենք որպես մարդ պետք է չհասկանա՞նք էդ երեխեքի նշանակությունը, այսինքն, թողնենք, իրենք հիմա թասիբով երեխեք են, կռիվ տեսած երեխեք են, իրենց ընկերների հիշատակը հարգող երեխեք են, թողնենք նրանց տանեն կործանմա՞ն։ Այդ հայրենիքը այդ 18-20 տարեկանների հայրենիքը չի, այդ հայրենիքը այս բոլոր ստեղ հավաքվածներիս հայրենիքն է, այս օպերատորների, ձեզ՝ բոլորիդ, որ կոնֆետների, նասկիների վրա, որ սիրո խոստովանանքներ էիք գրում, բոլորդ մոռացել եք, մնացել է միայն ծնողի վրա»,-ասաց բանակի դեմ բողոքող քաղաքացին։

Նա նաև հայտարարեց, որ ինքը ևս մեկ տղա ունի, որը ժամկետային զինծառայության պետք է մեկնի, ու նա դեռ կորոշի՝ կգնա՞ ծառայության, թե՞ չի գնա։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica