close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը ստում է պարզ մարդկանց, աներեսի պես համարձակվում մոտենալ իր մեղքով զոհված տղաների շիրիմներին․ Լեւոն Քոչարյան

Քաղաքական

18 Ապրիլի 2021, 12:14
 Փաշինյանը ստում է պարզ մարդկանց, աներեսի պես համարձակվում մոտենալ իր մեղքով զոհված տղաների շիրիմներին․ Լեւոն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի մարզային այցելություններին։

«Նա շրջում է մարզերով, ստում է պարզ մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ...

Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես... միայն թե ստանա իր ուզածը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանի այցի ընթացքում երեկ միջադեպ է գրանցվել Վայոց Ձորի Գետափ համայնքում, երբ զոհվածի հարազատը Փաշինյանին չի թույլատրել մոտենալ իր հարազատի շիրիմին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica