close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պարտավոր ենք շարունակել մեր հերոսների գործն ու հասցնել հաղթական ավարտի. Արման Վարդանյան

Հասարակություն

18 Ապրիլի 2021, 10:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պարտավոր ենք շարունակել մեր հերոսների գործն ու հասցնել հաղթական ավարտի. Արման Վարդանյան

Ապրիլի 17-ին «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարին ելույթ ունեցավ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

Նա ողջունեց հանրային միավորի ստեղծման գաղափարը, հատկապես այս պահին, երբ հայրենիքի առջև ծառացած վտանգ կա. «Պատերազմի ավարտից անցել է կես տարի։ Բազում մարտահրավերների առջև ենք կանգնած։ Կարծում եմ՝ վերջին իրադարձությունները էապես մեծացրել են բոլորիս պատասխանատվությունը։ Հայրենիքը մեր նվիրումի, միասնականության և համախմբման կարիքն ունի Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում։

Պետք է կրկին մեր մեջ ուժ գտնենք, ինքնակազմակերպվենք, որպեսզի կարողանանք վերագտնել մեր ոտնահարված արժանապատվությունն ու խարխլված հավատը», - ասաց նա: 

Վարդանյանի խոսքով՝ բոլորս պետք է գիտակցենք, որ մեր կռիվը դեռ չի ավարտվել և դեռ անելիք ունենք. «Ես վստահ եմ՝ մեր հաղթանակները դեռ առջևում են: Հերթական փորձության միջով ենք անցնում, բայց հուսով եմ՝ այս փորձությունից դուրս կգանք իմաստնացած և ուժեղացած։ Մենք պարտավոր ենք շարունակել մեր հերոսների  գործն ու հասցնել հաղթական ավարտի», - ընդգծեց Արման Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica