close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. 36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Հասարակություն

17 Ապրիլի 2021, 17:04
 Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. 36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում  է SHAMSHYAN .com-ը:

Ժամը 11։30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Կոծինյանը իր վարած КамАЗ 53212 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցի միջնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձորի բնակիչ, 81-ամյա Ռիմա Ծատուրյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն,ապա ժամանած բժիշկներն արձանագրել են Ռ. Ծատուրյանի մահը։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Լ. Մոսինյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է  ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica