close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են. Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»

Հասարակություն

17 Ապրիլի 2021, 16:26
 Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են. Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»

Իշխանությունները բանակից չհասկացող մարդիկ են, բոլորը բանակից փախած մարդիկ են, ողջ գործունեության ընթացքում բանակն իրենց համար եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են․ այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Օնիկ Գասպարյանը երեկ առաջարկել էր ՀՀ ԱԺ նախագահին եւ խորհրդարանական խմբակցություններին՝ ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողով։ Հարցին՝ արդյո՞ք այս իշխանությունների օրոք ստեղծվելիք պատերազմը քննող հանձնաժողովն օբյեկտիվ կգործի՞, Մովսես Հակոբյանն ասաց.«Եթե նորմալ հանձնաժողով ստեղծվի, այո»:

Դիտարկմանը, որ եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա այն ղեկավարելու է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, զրուցակիցն արձագանքեց. «Չեմ կարծում, որ Անդրանիկ Քոչարյանը կկարողանա ինչ-որ բան քննել»:

Իսկ թե բավարար համարու՞մ է զինվորականների արձագանքը իրենց հասցեին իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող մեղադրանքներին, ԳՇ նախկին ղեկավար կարծում է, որ նրանց պետք չէ արձագանքել.«Հիվանդներին պետք չէ արձագանքել, անգրագետ, հիվանդ մարդուն ի՞նչ արձագանքես, դա նույն բանն է, որ գնաս գժանոց ու դասախոսություն տաս»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica