close
Եղանակը Երևանում
14 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող լինել ոչ միայն 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլև օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով․ Էդգար Ղազարյան

Քաղաքական

17 Ապրիլի 2021, 10:51
 Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող լինել ոչ միայն 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլև օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով այն մասին, որ ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանը չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը նաև այն պատճառով, որ չունի գիտական աստիճան։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Բարձրագույն որակավորման կոմիտեի պաշտոնական կայքի «ՀՀ գիտական աստիճանաշնորհման հետ առնչություն ունեցող մարդիկ» բաժնում որևէ հիշատակում չկա Գագիկ Ջհանգիրյանի, նրա գիտական աստիճանի, գիտական թեմայի մասին և այլն։

Նա յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ է ընտրվել որպես իրավաբան գիտնական, սակայն պարզվում է, որ նա չունի գիտական աստիճան, հետևաբար գիտնական համարվել չի կարող։

Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը չի կարող լինել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ոչ միային 65 տարին լրացած լինելու հանգամանքով, այլև օրենսդրությանը չհամապատասխանող այլ հանգամանքներով։

Բայց նա այսօր ոչ միայն ԲԴԽ անդամ է, այլև, որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica