close
Եղանակը Երևանում
14 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանի Թբիլիսյան խճուղում միմյանց է բախվել 3 մեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Հասարակություն

17 Ապրիլի 2021, 10:34
 Երևանի Թբիլիսյան խճուղում միմյանց է բախվել 3 մեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Ապրիլի 17-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ Ամ Կո» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են «Toyota Platz», «Mercedes-Benz C320» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica