close
Եղանակը Երևանում
14 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սորոսականները մտադիր են առանձին և ինքնուրույն մասնակցել ընտրություններին՝ սեփական թիմով, իսկ ոմանք էլ՝ մի քանի արևմտամետ այլ ուժերի կազմում. «Փաստ»

Մամուլի տեսություն

17 Ապրիլի 2021, 08:40
 Սորոսականները մտադիր են առանձին և ինքնուրույն մասնակցել ընտրություններին՝ սեփական թիմով, իսկ ոմանք էլ՝ մի քանի արևմտամետ այլ ուժերի կազմում. «Փաստ»

«Քաղաքական դաշտի հիմնական հատվածը հնարավոր ընտրությունների առումով հաշվարկների ու ձևաչափերի քննարկումներով է զբաղված: «Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել սպասվող նոր վերադասավորումներից։ Մեր տեղեկություններով, այսպես կոչված, սորոսական «սթաֆը» փորձում է այս նախընտրական գործընթացներին ընդառաջ ամբողջությամբ դիստանցավորվել Նիկոլ Փաշինյանից։

Ավելին, «սորոսականները», հասկանալով, որ Փաշինյանն առաջիկա ընտրություններում ձախողվելու է, նպատակ են դրել «մաքրվել» նրա հետ ասոցացվելուց։ Մենք տեղեկություններ ունենք, որ սորոսական «բլոկը» մտադիր է առանձին և ինքնուրույն մասնակցել ընտրություններին՝ սեփական թիմով, իսկ ոմանք էլ «բեմ կբարձրանան» մի քանի արևմտամետ այլ ուժերի կազմում։ Թերթին հասած տեղեկություններով, ներկայումս կուլիսային լուրջ քննարկումներ են ընթանում, և «սորոսականները», այդ թվում՝ իշխանական խմբակցության կազմից, փորձում են «գույքագրել» քաղաքական դաշտի իրենց ռեսուրսը:

Ի դեպ, նաև խնդիր է դրված, որ ընտրություններին հնարավորինս շատ արևմտամետ, առավել ևս՝ ընդգծված հակառուսական տրամադրություններ ունեցող միավորներ ու անձինք մասնակցեն։ Ի դեպ, պատահական չէ, որ արևմտամետներն այս օրերին դարձյալ ակտիվացրել են հակառուսական հռետորաբանությունը և փորձում են հնարավոր ու անհնար բոլոր մեղքերը բարդել Ռուսաստանի վրա, միևնույն ժամանակ որոշ ցավոտ հարցերի լուծման, ավելի ստույգ՝ չլուծման թեման ՌԴ-ի «գրպանը գցել»: Ավելին, որոշ շրջանակներ ավելի բաց խաղ են սկսել, թե Հայաստանի փրկության բանալին Արևմուտքում է, մասնավորաբար՝ ԱՄՆ-ում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica