close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թորոսգյուղում զոհված 3 հերոսների անունով դասասենյակ է բացվել

Հասարակություն

16 Ապրիլի 2021, 23:23
 Թորոսգյուղում զոհված 3  հերոսների անունով դասասենյակ է բացվել

Շիրակի մարզի Թորոսգյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասասենյակ է բացվել Արցախյան 2-րդ պատերազմում զոհված հերոս քաջորդիների՝ Վաչագան Սարգսյանի, Արման Գրիգորյանի, Ալեք Ղուկասյանի անունով։

Դասասենյակի բացմանը ներկա են գտնվել  հերոսների ընտանիքների անդամները, համագյուղացիները, համայնքապետարանի ու զինկոմիսարիատի ներկայացուցիչները, համայնքի հոգևոր հայրը։

Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն իրենց սաների մասին հիշողություններով են կիսվել, աշակերտներն էլ ներկայացրել են պատերազմի դաշտում քաջորդիների կերտած  հերոսական պատումները։

20-ամյա Արման Գրիգորյանը ժամկետային զինծառայող էր, համալսարանում ուսումը կիսատ թողնելով զորակոչվել էր Հայոց Բանակ։ Արցախյան 2-րդ պատերազմի առաջին օրից մասնակցել է ռազմական գործողությունների, զինակից ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիրքերը, իր տանկի խոցումից հետո հաջողվել է ողջ մնալ և շարունակել մարտերը  Ֆիզուլիի և Հադրութի դիրքերում։ Զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ ականի պայթյունից։

24-ամյա Ալեք Ղուկասյանը դերասանական կրթություն ստանալուց հետո զորակոչվել էր Հայոց Բանակ։ Ծառայության ավարտին մի քանի օր էր մնացել, երբ սկսվել է պատերազմը։ Ալեքը կռիվ է մղել Ջրականում (Ջաբրայիլ), որտեղ էլ  ծանր վիրավորվել է։  Ալեքը մինչև վերջին շունչը պաշտպանել է իրեն վստահված 127-րդ դիրքը և այնտեղ էլ անմահացել է։

30-ամյա Վաչագան Սարգսյանը աշխատում էր ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում՝ որպես մաքսային ծառայող։ Նա առաջիններից էր, որ լսելով պատերազմի գույժը՝ կամավոր մեկնել է ռազմաճակատ, կռվել ամենաթեժ կետերից մեկում՝ Ջաբրայիլում (Ջրական)։ Հայրենիքի նվիրյալը շարունակել է կռիվը նույնիսկ նահանջ հրամանից հետո՝ կյանքը  գիտակցաբար զոհելով հանուն հայրենի հողի պաշտպանության։

Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով ժամկետային  երկու զինծառայողները հետմահու պարգևատրվել են  «Մարտական ծառայություն» մեդալներով, որոնք            միջոցառման ընթացքում ծնողներին է հանձնել Աշոցքի զինկոմիսարը։

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica