close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր նախկիներն այնքան արյուն են թափել, որ այստեղ հայկական պետություն լինի, մենք այդ ո՞վ ենք, որ չպահպանենք․ Արմեն Գրիգորյան

Քաղաքական

16 Ապրիլի 2021, 18:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր նախկիներն այնքան արյուն են թափել, որ այստեղ հայկական պետություն լինի, մենք այդ ո՞վ ենք, որ չպահպանենք․ Արմեն Գրիգորյան

Մեր նախկինները այնքան արյուն են թափել, որ այստեղ հայկական պետություն լինի, մենք այդ ո՞վ ենք, որ չպահպանենք հայկական պետությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մամուլի ասուլիսում։

Նա նկատեց, որ Փաշինյանը ոստիկաններին ուղղված խոսքում ասաց՝ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է առանց բռնության։

«Ոստիկանները, ինչքան էլ ոստիկան լինեն, իրենք էլ են հասկանում, որ ներքաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել, այն էլ՝ առանց բռնության»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Փաշինյանի թիմի մասին նա ասաց, որ հնարավոր չէ կորցնել հայրենիք, երբ որ դու հայրենիք չունես և բացատրեց՝ ինչու։

«Այդ մարդիկ առայսօր ասում են՝ եկեք սահմանները բացենք, կգան ներդրումներ․ չեն ասում ՝ եկեք ուժեղացնենք հայկական պետությունը, որ հայերը ստեղ լավ ապրեն, իրենք ասում են՝ սահմանները բացենք, որ լավ ապրեն․ ո՞վ՝ բնակչությունը։ Մինչև այդ Զարեհ Սինանյանն ասում էր՝ եթե հայերը չեն ուզում բազմանալ, եկեք քրիստոնյա արաբներ բերենք․ իրենց համար մեկ է՝ այստեղ ինչ պետական գոյացություն կլինի, իրենց պետք է մի ստրուկտուրա, որին կարող են իշխել․  ԱԺ-ում նստել, պարգևավճարները ստանալ, բյուջեն լափել․․․ նրանց ձեռք կտան քրիստոնյաարաբաթուրքահայաադրբեջանական ֆեդերացիան»,-ասաց նա։

Պրոդյուսերի համոզմամբ՝ իրենց համար կարևոր է, որ սահմանները բացեն, Հայաստան էժան լոլիկ լցվի։

«Ում համար են դա ասում ․ դա ասում են այն բարոյապես ստորին խավի համար, որոնք կա՛մ օլիգարխներ են, կա՛մ մի քանի բարձրագույն կրթությամբ, կա՛մ բժիշկներ, դերասաններ, երգիչներ, բայց իրենք իրենց բարոյահոգեբանական կերպարով ստորին խավ են։ Եթե մարդու համար ազգայինը, պետականը ոչ մի արժեք չունի, արժեք ունի միայն տնտեսականը, եթե պետք է՝ կապ չունի ով գա, թող մի քանի հարյուր մարդ էլ մորթեն, բայց ես կստանամ դոլարներ, իրենց դա ձեռք է տալիս։ Եթե սահմանները բացեն, հայ գյուղացիները սնանկանան, և ավել մեծ քանակով գնան խոպան, գնան Ալտայ ապրելու, ստեղ գան թուրքերը քրդերի հետ մշակեն, իրենց դա էլ է ձեռք տալիս»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Իսկ վերին խավը, նրա խոսքով, գիտակից, պասիոնար, ազգային խավն է, որը պիտի ուզենա այստեղ հայկական պետություն․ «Մեր նախկինները այնքան արյուն են թափել, որ այստեղ հայկական պետություն լինի, որ մենք այդ ով ենք, որ չպահպանենք հայկական պետությունը։ Հայկական պետության մեջ պետք է հավասարը հավասարի պես ապրեն այլազգիները, բայց պետությունը պիտի լինի հայկական, դա շատ կարևոր է»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica