close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեհաստանը երեք ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա է հայտարարել

Աշխարհ

16 Ապրիլի 2021, 14:51
 Լեհաստանը երեք ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա է հայտարարել

Լեհաստանի իշխանությունները երեք ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա են հայտարարել: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«2021 թ. ապրիլի 15-ին Լեհաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին ներկայացվել է դիվանագիտական նոտա, որը պարունակում էր տեղեկատվություն Վարշավայում Ռուսաստանի դեսպանության երեք աշխատակիցներին որպես պերսոնան նոն գրատա հայտարարելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ Լեհաստանի ԱԳՆ-ի՝ «նման որոշման համար հիմք է հանդիսացել այդ անձանց կողմից դիվանագիտական կարգավիճակի պայմանների խախտումը», ինչպես նաև ենթադրյալ «գործողությունները՝ ի վնաս Լեհաստանի Հանրապետության»:

«Լեհաստանը լիովին համերաշխ է 2021 թվականի ապրիլի 15-ին Միացյալ Նահանգների կողմից ընդունված որոշումներին, որոնք վերաբերում են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությանը: Միասին ընդունված, դաշնակցային որոշումները Ռուսաստանի Դաշնության ոչ բարյացակամ գործողությունների ամենաճիշտ պատասխանն են», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Դէպի ուժեղ Հայաստան
11 Մայիսի 2021, 12:24 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica