close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ու էդքան գեներալներից ոչ մեկ չի ասել՝ առանց օդը փակելու զորքին ու՞ր ենք ուղարկում. Էդիկ Բաղդասարյան

Հասարակություն

15 Ապրիլի 2021, 22:36
 Ու էդքան գեներալներից ոչ մեկ չի ասել՝ առանց օդը փակելու զորքին ու՞ր ենք ուղարկում. Էդիկ Բաղդասարյան

Ջաբրայիլի գործողությունը չէր կարող հաջողվել: Չէր կարող, որովհետեւ օդը բաց էր, ու էդքան գեներալներից ոչ մեկը չի ասել՝ բա առանց փակելու էդ զորքին ու՞ր ենք ուղարկում: Ի՞նչ հաջողություն ունենալու մասին էր խոսքը, որ խորհդարանում ասում էր վարչապետը, անհասկանալի է: Աս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Պարզվում է՝ հրամանատարական բունկերում ինքը մի կողմ կանգնած լսում էր գեներալների քննարկումները: Ու իր պատասխանատվությունը միայն այդքանն է եղել: Եթե նույնիսկ մերոնք հասնեին Հորադիզ կայարան, (հետո պիտի պարզվեր, որ  մեր երկու տանկերն, ի դեպ, հասել էին ու խփվել) այդ դեպքում կզոհվեին գործողությանը մասնակցած բոլոր զինվորները, որովհետեւ օդը բաց էր: Այդ գործողությունը պլանավորած բոլոր գեներալները՝ առաջինը՝ գերագույն հրամանատարը, երկրորդը՝ գլխավոր շտաբի պետը, երրորդը՝ Արցախի ՊԲ հրամանտարը պետք է պատասխանատվության ենթարկվեն 600-ից ավելի զոհերի, հարյուրավոր վիրավորների, բանակի սպառազինության ոչնչացման համար: Միայն Ջաբրայիլում թշնամին 17 տանկ է խոցել անօդաչուներով եւ հրթիռներով: Տանկերի մի մասի անձնակազմերը ստիպված լքել են տանկերը, որպեսզի չմոխրանան: Խոսե’ք այնտեղից մազապուրծ փախած զինվորների հետ, նրանք կպատմեն դժոխքի մասին, որից մի կերպ կարողացել են դուրս պրծնել: Խոսե’ք էդ տեղերքի հետ, նրանք հեկեկալով կպատմեն, որ իրենց ընկերների դիերը չկարողացան հանել: Իսկ երեկ դիմակահանդես էր խորհրդարանում»,- գրել է նա:

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica