close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գրում, դնում է այդ պոպոքի տոպրակների ձեռքը, որ կատարեն. ազատամարտիկ

Քաղաքական

15 Ապրիլի 2021, 17:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գրում, դնում  է այդ պոպոքի տոպրակների ձեռքը, որ կատարեն. ազատամարտիկ

Առաջին դեպքը չէ, որ այդ մարդը ծաղրում է մեր զոհերին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը մամուլի ասուլիսում՝ խոսելով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո «Իմ քայլի» պատգամավորների հոտնկայս ծափահարությունների մասին:

Նրա համոզմամբ՝ ամեն ինչ ծրագրված է՝ Փաշինյանը գրում, դնում  է այդ «մեշոկների», թե «պոպոքի տոպրակների» ձեռքը, որ կատարեն:

«Շատ վտանգավոր կյանք ենք հիմա ապրում: Եթե  այսպես շարունակվի, ինձ թվում է, Նիկոլն արդեն կաշխատի սպարապետի դիակը հանել Եռաբլուրից, Ավոյինն էլ, և բոլորիս էլ կդատի, թե ինչո՞ւ եք 12 հազար քառակուսի կիլոմետր հող ազատագրել իր եղբայրական Ադրբեջանից: Գիժ է, հոգեկան հիվանդ է՝ հերիք չէ, ժողովրդին էլ է հավասարեցնում իրեն: Կյանքում հայ ազգի մեծերի հետևից չի կարող հասնել, լավ է իմանում դրա մասին, փորձում է մեծերին հասցնել իր հետևից, բոլորին հոգեկան հիվանդ սարքել»,- ասաց ազատամարտիկը:

Գառնիկ Առաքելյանի կարծիքով, ամեն ինչ ծրագրված էր դեռ 2018 թվականից, երբ դատեցին  Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախը հանձնելու համար, Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ  հարուցեցին՝ Արցախը հանձնելու համար։

Ազատամարտիկն ասաց՝ Փաշինյանը հեռու է հայրենասիրությունից, պետականությունից, նա սուտասան է, խաբող ու քցող, 10 միլիոն հայությունը կրակն է ընկել դրա ձեռքը:

Գառնիկ Առաքելյանի խոսքով՝ ընտրությունների ժամանակ արյուն է թափվելու Հայաստանում, դեռ չի կշտացել արնախումը:

Մանրամասն՝ տեսանյութում․

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica