close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը գտնվում է խորացող ճգնաժամային տեղապտույտի մեջ. Արմեն Գրիգորյան. «Իրավունք»

Տնտեսական

15 Ապրիլի 2021, 17:03
 Հայաստանը գտնվում է խորացող ճգնաժամային տեղապտույտի մեջ. Արմեն Գրիգորյան. «Իրավունք»

Ի՞նչ իրավիճակում է գտնվում մեր տնտեսությունը, հնարավո՞ր է իրականություն դառնա հասարակության այն մտահոգությունները, որ կարող ենք հասնել մի իրավիճակի, երբ թոշակ-աշխատավարձ անգամ չվճարեն: «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել տնտեսագետ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

- Մեր տնտեսությունը այսօր աղետալի վիճակում է: Արդեն տեւական ժամանակ է, որ անկման մեջ ենք, այդ են վկայում նաեւ պաշտոնական վիճակագրական թվերը: Ամփոփված են 2021 թվականի հունվար-փետրվար ամիսների տվյալները, առաջիկայում կլինեն նաեւ մարտ ամսվա տվյալները, որոնք արդեն համեմատված կլինեն 2020 թվականի մարտի՝ համավարակով պայմանավորված սահմանափակումների փուլի հետ, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Այսօր էլ կարող ենք փաստել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6,7 տոկոսով, արդյունաբերության ոլորտը կրճատվել է 8 տոկոսով, ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 10 տոկոսով, գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4,9 տոկոս, սննդամթերքի գնաճը կազմել է 7,3 տոկոս, առաջին անհրաժեշտության ապրանքների գների միջին աճը՝ 25-30 տոկոս: Կրճատվել է նաեւ առեւտրի շրջանառությունը 11,3 տոկոսով, արտահանման եւ ներմուծման ծավալները նվազել են համապատասխանաբար 5,5 եւ 15,8 տոկոսներով: Սա նշանակում է, որ էապես փոխվել է կյանքի որակը, մարդկանց սոցիալական վիճակն էլ ավելի է վատացել, ավելացել է աղքատության մակարդակն ու բացվել արտագաղթի դուռը: Հատկապես այն պարագայում, երբ մեր բազմաթիվ քաղաքացիներ տնավեր են դարձել այս  պատերազմի հետեւանքով: Ինչ վերաբերում է հասարակության  մտահոգություններին՝ կապված թոշակ կամ աշխատավարձ չստանալուն, ապա ունենք բոլոր հիմքերը մտածելու, որ այդպիսի մտահոգությունները կյանքի իրավունք ունեն, մանավանդ, որ շուրջ 7.6 տոկոսով նվազել է ՀՆԱ-ն, ավելացել է պետական պարտքը: Տարին մեկնարկվել է 750 միլիոն դոլարի նոր պարտքի ներգրավմամբ, եւ երբ մարդիկ հարցնում էին, թե ինչ նպատակով է ավելացվում պարտքը, հնչեց մի տեսակետ, որ թոշակ եւ աշխատավարձ վճարելու խնդիր են լուծում: Այս ճանապարհը մեզ լավ տեղ չի տանի:

- Պարոն Գրիգորյան, ի՞նչ ռիսկեր է պարունակում մեր տնտեսության համար փոխարժեքի նման տատանումները՝ աճի միտումով:

- ՀՀ դրամի արժեզրկման պատճառները տարբեր են: Հիմնական ազդեցություն ունեցող պատճառներից են տնտեսական անկումը, կապիտալի արտահոսքը, տրանսֆերների էական նվազումը, արտահանման նվազումը, հուսալիության պակասը: Հայաստանից նկատվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների արտահոսք: Մարդիկ իրենց գումարները վերածում են արտարժութային միավորների: ՀՀ դրամի արժեզրկումը բերել է թանկացման, ներմուծվող ապրանքները, հումքերի եւ նյութերի գներն աճել են: Կենտրոնական բանկը փորձ է անում զսպել գնաճն ու կարգավորել փոխարժեքները, կատարել որոշակի գործառնություններ, բայց սա էլ հսկայական ծախս է, որը կատարվում է արտարժութային պահուստներից: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.25-ից դարձնելով 5.5 տոկոս, իսկ վերջին խորհրդի նիստում որոշեցին այս գործիքում փոփոխություն չիրականացնել, քանի որ հասկանում են՝ անվերջ չեն կարող տնտեսական աճի նվազեցումով զսպել գնաճը: Կոմպլեքս լուծումներ են պետք: Կառավարության տարբեր գերատեսչություններ իրարից տարբերվող գնահատումներ ունեն, օրինակ՝ Ֆինանսների նախարարությունում կարծում են, որ այս տարի հնարավոր է ունենալ 2.0 տոկոս տնտեսական աճ, էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ այն կարող է լինել երկնիշ, քանի որ անցյալ տարի տոտալ լոքդաունի մեջ են պահել երկիրը, իսկ ԿԲ-ն կանխատեսել է 1.4 տոկոս: Այս իշխանությունները այլեւս ունակ չեն կասեցնելու այս  ընթացքը, չունեն համապատասխան լուծումներն ու կանխատեսումները: Մինչդեռ Հայաստանը նրանց անկարող եւ ապիկար աշխատանքի արդյունքում գտնվում է խորացող ճգնաժամային տեղապտույտի մեջ՝ օր օրի խրվելով քայքայման հորձանուտը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica