close
Եղանակը Երևանում
14 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը․ ՌԴ ՊՆ

Արցախ

15 Ապրիլի 2021, 10:42
 Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը․ ՌԴ ՊՆ

Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը․ գրում է ՌԴ ՊՆ-ն։

Արցախի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում այն դաշտերում, որոնք ռուս սակրավորները մաքրել են պայթյունավտանգ առարկաներից։

«Վարուցանքը գրեթե ավարտվում է։ Այս տարի այն խաղաղապահների շնորհիվ կազմակերպվել էր առանց խափանումների։ Մենք կարողացանք կարգավորել երկու կողմերի հարաբերությունները, պայմանավորվել, որ կողմերի շփման գծի մոտ վարուցանքն առանց խափանումների ընթանա։ Հուսանք, որ մինչև աշուն մեր շնորհիվ տեղի բնակչությունը կստանա արժանի և լավ բերք»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Սերգեյ Ժմուրինը:

Նշվում է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողներն Արցախում մաքրել են 1960 հեկտար տարածք, հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 25,5 հազար պայթյունավտանգ առարկա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica