close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեխաները պետք է խիստ զգուշավոր լինեն համացանցից օգտվելիս. ՄԻՊ

Հասարակություն

14 Ապրիլի 2021, 23:25
 Երեխաները պետք է խիստ զգուշավոր լինեն համացանցից օգտվելիս. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Երևանի Տ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներին:

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն:

Առանձնակի ուշադրություն է դարձվել թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերին:

Աշակերտները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերն ուղղել Պաշտպանին: Նրանց հատկապես հետաքրքրել է համացանցում հնչող վիրավորանքների ծավալների ու աճի վտանգավոր միտումների թեման: Պաշտպանը նշել է, որ համացանցում տարածվող վիրավորանքները, հրապարակային խոսքով անհանդուրժողականության խորացումը ու լարվածության տարածումը խիստ դատապարտելի է և պետք է մշտապես առաջնորդվել մարդու իրավունքների բարձր արժեքներով:

Հանդիպման վերջում Արման Թաթոյանը հորդորել է երեխաներին լավ սովորել և խորհուրդներ է տվել համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica