close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե կա ինչ-որ մեկը, որ հրաժարվել է Փաշինյանի հրաժարականի պահանջից, թող հայտարարի․ Տիրան Խաչատրյան

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 21:11
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե կա ինչ-որ մեկը, որ հրաժարվել է Փաշինյանի հրաժարականի պահանջից, թող հայտարարի․ Տիրան Խաչատրյան

Եթե կա ինչ-որ մեկը, որ հրաժարվել է այդ պահանջից, թող հայտարարի այդ մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ խոսելով մոտ 5 տասնյակ բարձրաստիճան զինվորականների կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։

Անդրադառնալով այդ պահանջից հետո Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դիմավորելուն, Տիրան Խաչատրյանն ասաց, որ ոչ մի գեներալ ծափահարությունով չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, իսկ հոտնկայսը զինվորական կարգ է։

«Բոլոր զինվորականները պարտավոր են իրենց վերադասին հոտնկայս դիմավորելու, բոլորը ուշադիր պետք է  լինեն՝ ով է հրաման տվողը, երբ կա հրաման տվող, իր ուսադիրները և համազգեստը հարգող կամայական զինվորական, ով գտնվում է այնտեղ, պարտավոր է կատարել այդ հրամանը»,-ասաց Տիրան Խաչատրյանը։  

Փաշինյանի հայտարարությանը ԱԺ ամբիոնից, թե զոհերի թիվը 4000-ի է հասնում՝ պլյուս-մինուս 50, նա արձագանքեց․ «Եթե երկրի վարչապետի համար մեկ մարդու կյանքը պլյուս-մինուս հիսունով է, ես ոչինչ չունեմ ասելու, իսկ զոհերի թվերը հստակ կան»։

Օնիկ Գասպարյանի մասին Փաշինյանի խոսքին ի պատասխան, իբրև թե նա  Անվտանգության խորհրդի նիստում չի հայտարարել 2-3 օրում այն դադարեցնելու անհրաժեշտության մասին, Տիրան Խաչատրյանն ասաց՝ Օնիկ Գասպարյանը այդ հարցի հետ կապված այսօր տվել է իր պատասխանը, բացի այդ կան նաև տարբեր ԶԼՄ-ներով նախկինում հնչեցվածները՝ այդ թվում իշխանության ներկայացուցիչների կողմից, թող համեմատեն նախկինում ասվածները այսօրվա հնչեցվածի հետ։

Արշակ Կարապետյանի և Արտակ Դավթյանի նշանակումներին անդրադառնալ Տիրան Խաչատրյանը չցանկացավ, միայն ասաց, որ դատարան է դիմել, իրավական գործընթաց կա։

«Նրանք քաղաքականապես ավելի լոյա՞լ են»՝ հարցին, Տիրան Խաչատրյանը բազմանշաբնակ պատասխանեց՝ ո՞վ․․․

Մանրամասն՝ տեսանյութում․

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica