close
Եղանակը Երևանում
10 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահ Քոչարյանը դեռևս 2018-ին էր պահանջ ներկայացրել, որ հակասահմանադրական քրգործի բոլոր նյութերը հրապարակվեն․ Արամ Վարդևանյան

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 20:43
 Նախագահ Քոչարյանը դեռևս 2018-ին էր պահանջ ներկայացրել, որ հակասահմանադրական քրգործի բոլոր նյութերը հրապարակվեն․ Արամ Վարդևանյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը գրում է․

«Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողը հերթական անգամ խոսեց Հայաստանի պատմության ամենախայտառակ և նույնիսկ Դանիբեկյանի կողմից ԿԱՐՃՎԱԾ քրեական գործի մասին։ Քրեական գործերի ՖՈՆԸ բացահայտողը հիմա էլ խոսում է Մարտի 1-ի «բացահայտման» մասին և նյութերի հրապարակման կամ չհրապարակման մասին։ Դե երևի «պլյուս-մինուս» մի բան խոսում է, բայց արձագանքել պետք է։

Դիտեք այս տեսանյութը՝ Նախագահ Քոչարյանը դեռևս 2018 թվականի օգոստոսի 16-ին հայտարարել էր և պահանջ էր ներկայացրել, որ հակասահմանադրական քրեական գործի բոլոր նյութերը հրապարակվեն, վերացվի նախաքննական գաղտնիքը։ Գործի բոլոր նյութերի հրապարկման մասին խոսել է մեր փաստաբանական թիմը 2018 թվականից։ Իհարկե դա տեղի չունեցավ, իսկ 2020 թվականից բնականաբար տեղի չէր ունենալու, որովհետև Նախագահ Քոչարյանին իբր դատախազ-մեղադրողները, որոնք մինչ օրս որևէ գործողություն չեն կատարել կորոնավիրուսի համար կես տարի արտակարգ դրություն մցրած, դիմակ չդնելու համար ոստիկանական և բանակի ուժերով մարդկանց բռնության ենթարկած և իհարկե խայտառակ կապիտուլյացիայից հետո ռազմական դրությունը 4 ամիս անհիմն ՊԱՀՊԱՆԱԾ վարչապետի նկատմամբ՝ այլևս խոսելու տեղ չունեին։

Քաղաքական հետապնդման հեղինակը և կատարողները թող լավ հիշեն՝ ապօրինի, հակասահմանադրական քրեական հետապնդման համար՝ պատասխանատվությունը անխուսափելի է լինելու․․․»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica