close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբեք չասեք, թե իզուր եղավ այդ ամեն ինչը, իզուր կլիներ, եթե մենք այստեղ նստած չլինեինք․ Տարոն Տոնոյան

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 19:32
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբեք չասեք, թե իզուր եղավ այդ ամեն ինչը, իզուր կլիներ, եթե մենք այստեղ նստած չլինեինք․ Տարոն Տոնոյան

Ուզում եմ երբեք չնսեմացնեք ձեր զավակներ հերոսականությունը և երբեք չասեք, թե իզուր եղավ այդ ամեն ինչը, այդ ամեն ինչը իզուր կլիներ, եթե մենք այստեղ նստած չլինեինք և Երևանն ու Հայաստանը չլիներ, իրենց պայքարի արդյունքում է, որ մենք այսօր այստեղ ենք, այդ «իզուր» բառը դավաճանություն է մեր տղերքի հանդեպ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի նահատակների պարգևատրման արարողությանը։

«Ես ոչ թե Դաշնակցության գումարտակն է, դրա համար եմ ասում, ես նկատի ունեմ պատերազմի բովով անցած մեր զինծառայողներին։ Մեզ թելադրվում է հենց դա՝ որպեսզի մենք չհերոսականացնենք մեր տղաներին, որպեսզի մենք հպարտանալու հնարավորւթյուն էլ չունենանք, և շատերը միամտաբար վերցնում են դա։ Մեր տղերքը ո՛չ միամտաբար, ո՛չ էլ պակաս կազմակերպվածության զոհ են դարձել․ կամավորը իր առաջադրանքը կատարել է, իր նվիրումը արել է իր հայրենիքի հանդեպ»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Նա նշեց, որ մենք՝ ողջ մնացածներս, պիտի կարողանանք այդ առուծախը մեր տղաների շիրիմներից հեռու պահել։

«Ինձ համար այդ տղաները հավասար են Կարոտին, Պետոյին, Ասկոլկին, Դուշման Վարդանին, թող մեր բոլորի համար նրանք նույնը լինեն, նրանք մեր հերոսներն են»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Նշենք, որ Հ. Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը: Արցախի համար մղված մարտերում հերոսաբար զոհված գումարտակի  28 նահատակներից հինգը հետմահու պարգևատրվեցին Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով, մյուսները՝  «Արիության համար» մեդալով: Պարգևները հանձնեց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: Ցուցադրվեց նաև  գումարտակի մարտական ուղուն նվիրված «Կամավորները» փաստագրական ֆիլմը:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica