close
Եղանակը Երևանում
10 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի՝ պլյուս-մինուս 50․ Փաշինյան

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 17:09
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի՝ պլյուս-մինուս 50․ Փաշինյան

Եթե անկեղծ ասեմ, շատ ծանր է զոհերի թվաբանություն անել, որովհետեւ ամեն զոհի առկայությունը ծանր է եւ այստեղ որեւէ թվաբանական վարժություն տեղին չէ, բայց, այնուամենայնիվ, հասկանում եմ, որ հանրությանը պետք է տալ տեղեկատվություն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ, մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3 621 զոհ եւ անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Միաժամանակ ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք: Մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ  նույնականացվել են հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են: Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ արդյունքներին եւ իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամությունն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել: Բայց կան դեպքեր, որ ասում են՝ թողեք ամբողջ պրոցեսը լինի մեր հսկողության տակ»,-ասաց Փաշինյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica