close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց. կշարունակվի վաղը

Հասարակություն

14 Ապրիլի 2021, 17:01
 ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց. կշարունակվի վաղը

Այսօր ԵՊՀ-ում հրավիրվել էր Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Իշխանության ներկայացուցիչներից 15-ը խորհրդին իրենց անդամակցությունը դադարեցնելու դիմում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, գործընկերների օրինակին չէր հետևել միայն Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը։

Նրա առաջարկով Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառվեց երկու հարց` Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու  և խորհրդից դուրս գալու դիմում ներկայացրած հոգաբարձուների անդամակցությունը վաղաժամ դադարեցնելու հարցերը։

 ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն առաջարկեց, որ խորհուրդը գոնե հայտարարության տեսքով անդրադառնա իշխանության ներկայացուցիչների` խորհրդի անդամակցությունից հրաժարվելուն, այս առաջարկը ևս ներառվեց օրակարգում։ ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ առաջարկեց օրակարգում ներառել հարց, որով ուժը կորցրած կճանաչվի Հոգաբարձուների խորհրդի որոշումը` լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը։

Օրակարգային հարցերից մեկով դրական գնահատվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի` 2019-20 ուստարվա հաշվետվությունը և զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարողականը։ Նիստին ներկա էր միայն 17 անդամ, հենց այդքան անդամ էլ հարկավոր էր քվորում ապահովելու համար։ Հոգաբարձուների խորհրդի անդամներից Անահիտ Չուբարյանը իր հարազատի վատառողջության պատճառով նիստին մասնակցում էր հեռավար, բայց որոշ  ժամանակ հնարավորություն չկար նրա հետ կապ հաստատել։ Երկար քննարկվում էր, թե հնարավո՞ր է նիստը շարունակել 16 հոգով, եթե ի սկզբանե քվորումն ապահովված է եղել,  Չուբարյանն էլ  չի տեղեկացրել նիստն առհասարակ լքելու մասին։

Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանն առաջարկեց նիստը հետաձգել, քանի որ, ըստ իրենց՝ որոշումների կայացման համար հարկավոր է, որ լինի քվորում, ինչը  չկա։

Ի վերջո, Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` նիստը հետաձգվեց, կշարունակվի վաղը ժամը 17։00-ին։

Դէպի ուժեղ Հայաստան
12 Մայիսի 2021, 20:20 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica