close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում Նիկոլը սուտ էր խոսում Լելե Թեփեի մասին. Գեղամ Մանուկյան

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 16:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում Նիկոլը սուտ էր խոսում Լելե Թեփեի մասին. Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ-ում Նիկոլը սուտ էր խոսում Լելե Թեփեի մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ խոսելով ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի շեշտադրումների մասին։

«Նա հոկտեմբերի 6-ին իր էջում գրել է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կարևոր որոշում առան բանակի հրամանատարության հետ։ Այսօր արդեն ձեռքերը լվացած, խղճուկ վիճակում կանգնած ուրիշի վրա է մեղքը բարդում։ Ինքն է գրել, իր կինն է այդ օրը եղել Արցախի նախագահականում։ Ինքն ու կինն են առանձին սենյակից դուրս եկել, Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանն էլ գլուխները կախ սպասում էին, թե ամուսիններով ինչ են խոսելու։ Այդ բոլոր փաստերը մի օր աչքը կկոխվի շատ ավելի ստերի դեմն առնելու համար», - ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ այդ մարդն ուղղակի հիվանդագին սուտասան է։

«Այսօր ելույթում մի դրվագում մեղքը բարդում էր գեներալի որդի, հրամանատար, սա, նա... կոնկրետ փաստերին լրատվամիջոցներն էլ պետք է շատ ավելի ուշադիր լինեն»,-ասաց նա։

Այսօր արդեն ինքը բոլորովին մեղավոր չի, Հայաստանում բոլորին մեղավոր է հռչակում, ասաց նա, վաղը չզարմանաք, որ զոհվածներին մեղավոր հռչակի, միայն թե իր դավաճանությունը, իր կառավարման արդյունքում պատերազմի պարտությունն իրենից հեռու տանի։

«Դեռ շիրիմների վրա ծաղիկները չեն չորացել, ինքը խոսում է արդեն լուսավոր ապագայի մասին: Մարդը, որ կործանման է տարել մի ամբողջ երկիր, բանակ, ամեն ինչ, խաբեության նոր փուլն է սկսում: Նա մնալու է իր պարտված անցյալում, ժողովուրդը տրորելու է նրան այդ անցյալի մեջ»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Փաշինյանը մեղքը բարդեց նաև նախկինների մասին․ Գեղամ Մանուկյանը հակադարձեց՝ նախկինները շատ մեղավոր են, որ որևէ մեկը մինչև հիմա չխոսեց, թե «Հայկական ժամանակին» ո՞նց են ֆինանսավորել, մեղավոր են, թե ինչպես են նրան օգտագործել, դրա մասին կարող ենք խոսել։

ԱԺ-ում Փաշինյանի ելույթի ժամանակ իմքայլականների ծափահարությունների մասին ասաց, որ որևէ նորմալ մարդ չի կարող ասել, թե ինչն էր ոգևորել պատգամավորներին․ ստրկությունը՝  եզրակացրեց նա։

Անդրադառնալով խոսակցություններին, որ Շարժումը մարել է, Փաշինյանն ասաց, որ եթե այդտեղ կանգնած է 5 քաղաքացի, ուրեմն Հայրենիքի փրկության շարժումը կա, պայքարն էլ չի դադարել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց: Ավելի վաղ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել ԱԺ մոտ՝ «Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը» գրությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում․

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica