close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 15:45
 Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին.  Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի այսօր ունեցած ելույթում Նախագահ Տեր-Պետրոսյանին առնչվող «մտքերը» մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան հիշեցնեմ 2020թ. նոյեմբերի 30-ին Փաշինյանի նույնանման «մտքերին» Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը։

Նախագահ Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է՝ թող դուրս տա: Միևնույն է՝ նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու», - նշել է Մուսինյանը։

Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել էր, որ իր և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից գաղտնիք է բացահայտում: «Ի՞նչ է ասել ինձ առաջին նախագահը 2018թ. հուլիսին մեր հանդիպման ժամանակ, մեջբերում եմ՝ «հողերն արդեն պետք է տաս»», - ասել էր Փաշինյանը:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica