close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար․ Գոռ Գևորգյան

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 14:35
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար․ Գոռ Գևորգյան

Որպես հետպատերամզական երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, գերեվարված, չվերադարձած հայրենակիցներ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Դուք, որպես վարչապետ, պետք է փորձեիք գոնե Ձեր թիմակիցներին սաստել»,-ասաց Գոռ Գևորգյանը՝  խոսելով վարչապետի խոսքին ուղեկցած հոտնկայս ծափերի մասին։

Գոռ Գեւորգյանը հիշեցրեց, որ ՌԴ նախագահ Պուտինը նոյեմբերին հայտարարել է, որ դեռեւս հոկտեմբերի 19-ին ինքն առաջարկել է դադարեցնել պատերազմը՝ պահելով Շուշիի եւ Արցախի նկատմամբ մեր վերահսկողությունը, եւ հայկական կողմը դա մերժել է:

Նիկոլ  Փաշինյանը պատասխանեց՝ եթե նա ամաչում է, որ ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի, Արցախի ապագային, դա նրա պրոբլեմն է:

«Ձեր շուրթերից «Ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդանշական է հնչում: Էդ ո՞նց եք եկել, էդտեղ նստել ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում: Եթե դուք օգտագործում եք՝ «Ձեր թիմը», այդտեղ նստած հարց տալու իրավունքը չունեք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ իրենք ծափահարում են բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են Հայաստանի, Արցախի ապագային:

«Եվ մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին, Ձեր էժան գործելակերպը դադարեցրեք, մի հատ հիշեք՝ որտեղից եք եկել, ոնց եք եկել, մի հատ արագ Ձեզ ինքնահայեցման ենթարկեք»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում․

Ո՞ւր է սահմանագիծը
13 Մայիսի 2021, 10:20 Ո՞ւր է սահմանագիծը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica