close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի ԱԳՆ–ն գնահատել է Ռուսաստանի՝ ավիահաղորդակցությունը սահմանափակելու որոշումը

Տարածաշրջան

14 Ապրիլի 2021, 16:07
 Թուրքիայի ԱԳՆ–ն գնահատել է Ռուսաստանի՝ ավիահաղորդակցությունը  սահմանափակելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ ինքը քաղաքական շարժառիթ չի տեսնում Ռուսաստանի՝ օդային հաղորդակցության սահմանափակման որոշման մեջ, բայց բացասական հետևանքներն անխուսափելի են:

«Մենք աշխատում ենք թռիչքների վերսկսման ուղղությամբ», - ըստ NTV հեռուստաալիքի՝ հավելել է դիվանագետը։

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից հունիսի 1-ը կդադարեցնի չարտերային և կանոնավոր թռիչքները դեպի Թուրքիա: Բացի այդ՝ տուրօպերատորներին խորհուրդ է տրվել առայժմ Թուրքիա շրջագայությունների փաթեթներ չվաճառել:

Նշվում էր, որ պատճառը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի՝ Թուրքիա կատարած այցն է, սակայն Կրեմլը հայտարարել էր, որ դրա պատճառը Թուրքիայում կորոնավիրուսի իրավիճակի վատթարացումն է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica