close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի խորհրդարանի վեց պատգամավոր իշխող կուսակցությունից տեղափոխվել է Գախարիայի թիմ

Տարածաշրջան

14 Ապրիլի 2021, 15:07
 Վրաստանի խորհրդարանի վեց պատգամավոր իշխող կուսակցությունից տեղափոխվել է Գախարիայի թիմ

Վրաստանի խորհրդարանի առնվազն վեց պատգամավոր լքել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը և միացել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի թիմին: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է պատգամավոր Գիորգի Խոջևանիշվիլին, որը նույնպես լքել է «Վրացական երազանքը»:

«Բոլորդ լավ գիտեք, որ մենք Գիորգի Գախարիայի թիմի մաս ենք կազմում, մենք համախոհ մարդիկ ենք և արժեքները մեզ միավորում են: Գախարիայի հետ համատեղ որոշմամբ՝ մենք անցնում ենք նոր կուսակցություն ստեղծելու փուլին։ Մենք հեռանում ենք «Վրացական երազանք»-ից և շարունակում ենք մեր գործունեությունը խորհրդարանում՝ որպես անկախ պատգամավորներ»,- ասել է Խոջևանիշվիլին:

Հիշեցնենք, որ Գախարիան հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից փետրվար ամսին՝  կուսակցության հետ վրացի ընդդիմադիր Նիկո Մելիայի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica