close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խնդրում եմ և հորդորում՝ ոտքի կանգնել. Հրանուշ Հակոբյանի կոչը

Քաղաքական

14 Ապրիլի 2021, 13:42
 Խնդրում  եմ և հորդորում՝ ոտքի կանգնել. Հրանուշ Հակոբյանի կոչը
«Ո՜վ Հայ Ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»․
Եղիշե Չարենց
 
Սիրելի՛ սփյուռքահայեր, իմ լա՛վ բարեկամներ, թուրք-ադրբեջանական տանդեմն ահաբեկիչ վարձկանների օգնությամբ, կիրառելով միջազգային մարդասիրական իրավունքի կողմից արգելված զենք և զինամթերք, պատերազմի անթույլատրելի միջոցներ ու մեթոդներ, բզկտեցին և անդամահատեցին երեսուն տարի մեր բոլորի ոգևորության աղբյուրը հանդիսացող հերոսական Արցախը:
 
Անհավասար պայքարում ունեցանք բյուրավոր սրբազնացած հերոս նահատակներ, շուրջ տաս հազար հաշմվածներ, հարյուր հազարավոր բնավեր ու տնավեր հայրենակիցներ:
 
Այսօր էլ մեր դարավոր թշնամին՝ իր բարբարոս էությանը հավատարիմ, անխնա հողին է հավասարեցնում հայ ժողովրդի հազարամյակների մշակութային արժեքները, եկեղեցիներն ու խաչքարերը, հուշարձաններն ու գերեզմանները՝ փորձելով վերացնել հայի հետքն իր հինավուրց քաղաքակրթության բնօրրանից:
 
Արցախում մեր միակ ապավենը մնացել են ռուս խաղաղապահ ուժերը:
 
Միաժամանակ, սահմռկեցուցիչ է այն փաստը, որ հարյուրավոր հայ երիտասարդներ ու կանայք գերեվարվել են ոսոխի կողմից և տանջամահ են արվում ադրբեջանական բանտերում:
 
Վեց ամսից ավելի է անցել, սակայն Հայաստանի իշխանություններն ի զորու չեն վերադարձնել մեր հայրենակիցներին, իսկ Արևմուտքը, ինչպես միշտ, իրեն հատուկ սառն անտարբերությամբ աչք է փակում այս դաժան իրականության առջև: Հիմնականում ‹‹համեստորեն›› լռում են նաև մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները:
 
Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 24-ին ընդառաջ, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին՝ 2021 թվականի ապրիլի 15-ին կրկին բռունցքվելու է հայկական Սփյուռքը, ոտքի է կանգնելու այնպես, ինչպես պատերազմի մղձավանջային օրերին, և տարբեր երկրներում բողոքի ու ցասման ալիք է բարձրացնելու ի պաշտպանություն հայ ռազմագերիների՝ պահանջելով նրանց անհապաղ վերադարձ:
 
Դուք ի զորու եք տարբեր երկրների իշխանություններից պահանջելու՝ ձայն բարձրացնել և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ներազդել ադրբեջանական բռնապետական ղեկավարության վրա՝ հարկադրելով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները և օր առաջ վերադարձնել հայ ռազմագերիներին:
Դիմելով ձեզ, խնդրում եմ և հորդորում՝ ոտքի կանգնել և յուրաքանչյուրիդ ներկայությամբ մարդաշատ դարձնել բողոքի ցույցերն ու միտինգները, ոտքի կանգնել, արդարության ձայնը բարձրացնել և հայ ժողովրդի միասնական պահանջը ներկայացնել, ցույց տալ հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը Հայրենիքի շուրջ, ոտքի կանգնել՝ արթնացնելու աշխարհի քնած խիղճը:
 
Հրանուշ Հակոբյան
ՀՀ Սփյուռքի նախկին նախարար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica