close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

14 Ապրիլի 2021, 09:16
 Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ․ «Ժողովուրդ»

«Վճռաբեկ դատարանը գործի է անցել և իր որոշումներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իշխանություններին և պատրաստ է նրանց քիմքին հաճո որոշումներ կայացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Վճռաբեկ դատարանում քրեական պալատի հա­վաքները սկսվում են իշխանությունների, հատկապես` վարչապետի մասին գովեստի խոսքերով:

Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը 10 օրվա ընթաց­քում կայացրել է արդեն երկու որոշում, որով դատարկ տաշտակի առաջ չթողեց ՀՀ գլխավոր դատախազությանը և բավարարեց ՀՀ իշխանություննե­րի ցանկությունները: Եվ դա ամենևին էլ պատահական չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրը` Լիլիթ Թադևոսյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջանքերով և իր առանձնասենյակում հա­ճախ շփվում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:

Եվ քաղաքական պաշտոնյայի ցուցումներով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից հայտնի գործերով մեկը մյուսի հետևից կալանավորումների որոշումներ են կայացվում: Դրանցից մեկը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության, Ազգային ժողովի շենքեր ներխուժելու դեպքերին, որից հետո 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվեց: Իսկ արդեն ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը բավարարեց արդեն գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սաևրգսյանին, կալանավորեց: Սա իշխանությունները համարում են իրենց հաղթանակը»,-գրում է թերթը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica