close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը հան­դիպումներ է ունենում «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ առանձին-առանձին, խոստանում է կատարել բոլորի նպատակ­ները՝ հորդորելով հանգիստ լինել. «Ժողովուրդ»

Սփյուռքի ձայնը

14 Ապրիլի 2021, 08:40
 Փաշինյանը հան­դիպումներ է ունենում «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ առանձին-առանձին, խոստանում է կատարել բոլորի նպատակ­ները՝ հորդորելով հանգիստ լինել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև ԱԺ հավանական արտահերթ ընտրու­թյունները հանդիպում ունենալ իր թիմի յուրաքանչյուր անդամի հետ:

Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն այժմ հան­դիպումներ է ունենում իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ առանձին-առանձին: Վարչապետը փորձում է իր թիմակիցներից մեկ առ մեկ պարզել, թե ով ինչ խնդիր ունի: Փաշինյանը նաև փորձում է հասկանալ՝ եթե այս կամ այն պատգամավորը հաջորդ խորհրդարանում չլինի, ապա իրեն որ ոլորտում է պատկերացնում, որ գերատեսչությունում կցանկանա աշխատել և ինչ նպատակներ ունի:

Նա խոստանում է կատարել բոլորի նպատակ­ները՝ հորդորելով հանգիստ լինել, պատրաստվել ընտրությունների և մնալ «Իմ քայլը» խմբակցությունում: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դնում պատգամավորների գլխի տակ ու հավաստիացնում, որ եթե ԱԺ-ում չլինեն, ապա իրենց համար ցանկալի ոլորտում կլինեն:

Մենք տեղե­կացանք նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հավաստիացրել է, թե վստահ է՝ իրենք 50 տոկոս ձայն են հավաքելու, առանց որևէ կեղծիքի նորից ընտր­վելու են ու իշխանության գան: Պատգամավորների մեծ մասը երջանկացել է, որ հնարավորություն է ունեցել 3 տարվա մեջ գոնե մի անգամ դեմ առ դեմ հանդիպել վարչապետին և նրանից հավաստիացում ստանալ, որ ընտրություններից հետո անգործ չեն մնալու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica