close
Եղանակը Երևանում
14 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկել է Արցախի եւ Սիւնիքի դպրոցների աջակցութեանն ուղղւած առցանց դրամահաւաքը

Հասարակություն

13 Ապրիլի 2021, 18:44
 Մեկնարկել է Արցախի եւ Սիւնիքի դպրոցների աջակցութեանն ուղղւած առցանց դրամահաւաքը

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի «Հայրենիքի վարակառուցման նախաձեռնությունների» յանձնախումբը, ՀՅԴ «Շանթ» ուսանողական միութեան, Արեւմտեան Ամերիկայի շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան եւ ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի շրջանի «Ամերիկայի հայկական մշակութային միութեան» (ACCA) «Արցախ» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել են «Յոյսի կառուցում» նախագիծը՝ առցանց դրամահաւաք արշաւը, Հայաստանի եւ Արցախի դպրոցներին աջակցելու համար:

Այս դրամահաւաքի ընթացքում հանգանկւած գումարը կուղղւի Արցախի Աղաւնոյ գիւղի մանկապարտէզի հիմնանորոգմանը՝ երեխաներին տրամադրելով ննջասենեակ, խոհանոց, դասասենեակ, ճաշասենեակ, փակ զուգարաններ եւ մեծ սենեակ, որը կը ծառայի նաեւ որպէս գիւղական միջոցառումների հաւաքատեղի:

Ծրագիրը կօգնի նաեւ Սիւնիքի Ակներ գիւղի դպրոցի վերանորոգմանը, որը բարեկարգման խիստ կարիք ունի: Սրանք առաջին աշխատանքներն են:

«Հայրենիքի վարակառուցման նախաձեռնութիւնների» յանձնախումբը նախատեսում է ընդլայնել իր օգնութեան շրջանակը գիւղ առ գիւղ, «Կառուցելով այսօր՝ աւելի լաւ ապագայի համար» նշանաբանով առաջնորդվելով:

Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի շրջանի տեղական կառոյցները համակարգել են ծրագրեր Հայաստանում եւ Արցախում` ապահովելով մեր հայրենիքի սոցիալ-տնտեսական զարգացումը:

Մեր հայրենիքի բարգաւաճման համար անհրաժեշտ է կայուն ենթակառուցւածքային բազայի կառուցում: ՀՅԴ անցած եւ ընթացիկ նախաձեռնութիւնները ներառում են Գիւմրիի Շիրւանեան երիտասարդական կենտրոնը, ջրի արեւային տաքացումը Մարդակերտում, ատամնաբուժական կլինիկան Հադրութում, հրշէջ աւտոմեքենաների տրամադրումը Ստեփանակերտին, սանիտարական բեռնատարի տրամադրումը Քարվաճառին, ջերմոցները Արցախում, «Նանուլիկի» մանկապարտէզի նորոգումը, հիմնանորոգում Ազատամուտում, Կովսականի եւ Քաշաթաղի Թորլաքեան-Ֆունդուկեան կենտրոնում, եւ վերջերս՝ կորոնավիրուսային ճգնաժմի հետեւանքներին դիմակայելու նպատակով , գիւղական համայնքներին տրամադրւած աջակցութիւնը:

Արցախեան դառնաղէտ պատերազմից յետոյ, մեր՝ որպէս հաւաքական ազգի, պարտականութիւնն է միասնական ուժերով օգնել նոր սերնդի դաստիարակութեան աշխատանքին, որին պէտք է տրամադրւեն ապագայ յաջողութիւնների համար անհրաժեշտ բոլոր հնարաւորութիւններն ու կրթական միջոցները:

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի կենտրոնական կոմիտէ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica