close
Եղանակը Երևանում
14 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը հայտնել է Հայաստանի հետ Արցախի հարցով խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին

Տարածաշրջան

13 Ապրիլի 2021, 12:32
 Ալիևը հայտնել է Հայաստանի հետ Արցախի հարցով խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատերազմից հետո Ղարաբաղում կարգավորման վերաբերյալ  որոշ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն. հաղորդում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:

«Հետկոնֆլիկտային իրավիճակը շատ փխրուն է: Հրադադարը հարգվում է, բայց դեռ կան շատ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հակամարտությունից հետո»,- երեքշաբթի ասել է  Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասում. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:

Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով, բայց Երևանից ոչ մի պատասխան քայլ չի տեսնում: «Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել: Բայց մենք Երևանից ոչ մի փոխադարձ քայլ չենք տեսնում: Ընդհակառակը՝ Հայաստանի վարչապետից լսում ենք ագրեսիվ հայտարարություններ, Հայաստանի արտգործնախարարի կողմից հայտարարությունները խոսում են ադրբեջանաֆոբիայի, թուրքաֆոբիայի մասին»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև Հայաստանին «նախազգուշացրել է, որ Ղարաբաղում վրեժ լուծելու փորձեր չարվեն»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica