close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը սկսել է նենգ խաղ խաղալ․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

13 Ապրիլի 2021, 08:50
 Իշխանությունը սկսել է նենգ խաղ խաղալ․ «Հրապարակ»

«Իշխանությունը սկսել է նենգ խաղ խաղալ՝ տարբեր ձեւերով իրենով անել անհետ կորած զինծառայողների ծնողներին ու ձեւավորել «իշխանամետ ցուցարարների» բանակ Փաշինյանի համար։ Դրանում նրան աջակցում է «թունդ ընդդիմադիրի» կերպարի մեջ մտած Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը։ Երեկ նա մի խումբ ծնողների ուղղորդել էր դեպի կառավարության շենք, որ իրենց «բողոքի ձայնը» բարձրացնեն, ապա հանդիպում պահանջեն վարչապետի հետ։

Հանդիպումը ստացվեց, եւ Թովմասյանն էլ նրանց հետ մտավ հանդիպման։ Բայց այդ նույն ծնողների մեջ կային մարդիկ, ովքեր մասնակցում էին Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր կատարած խայտառակ երթին, իսկ երեկ հարձակվում էին «հականիկոլական» հարցեր տվող լրագրողների վրա։ Իսկ մի կին էլ այնքան էր բորբոքվել, որ կոտրել էր News.am-ի նկարահանման տեխնիկան՝ շտատիվը։ Բայց կա նաեւ գերիների, անհետ կորածների հարազատների մեկ այլ խումբ, որը գործարքի չի գնում իշխանությունների հետ, որեւէ մեկի կողմից չի ուղղորդվում, չի ֆինանսավորվում եւ խաղերի մեջ չի մտնում։ Փաստորեն, այս իշխանություններին հաջողվեց անգամ զոհվածների ու գերիների հարազատների մեջ պառակտում մտցնել»,- գրում է թերթը։
 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica