close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունները փաստացի «թքած ունեն» ԵՊՀ-ի ու առկա խնդիրների վրա․ Կառլեն Խաչատրյան

Հասարակություն

12 Ապրիլի 2021, 23:07
 Իշխանությունները փաստացի «թքած ունեն» ԵՊՀ-ի ու առկա խնդիրների վրա․ Կառլեն Խաչատրյան

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է փաստին, որ ԵՊՀ խորհրդի՝ կառավարության 11 ներկայացուցիչ դուրս է եկել խորհրդից։ Գրառման մեջ ասվում է․

«ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի ապրիլի 1-ին նշանակված նիստը չկայացավ, քանի որ Կառավարության և ԿԳՄՍՆ-ի կողմից նշանակված անդամներից ոչ մեկը չէր ներկայացել նիստին` ենթադրաբար «բոյկոտելով» նիստը և ակնհայտորեն փորձելով տապալել Հոգաբարձուների խորհրդի աշխատանքը:

Երեկ պարզ դարձավ, որ իշխանության 16 ներկայացուցիչներից 11-ը խորհրդից դուրս գալու դիմումներ են գրել: Ակնհայտ է, որ դա կատարվել է ուղղորդված, քանի որ չէր կարող հետաքրքիր զուգադիպությամբ բոլոր 11 անդամների մոտ նույն օրը` ապրիլի 8-ին, Հոգաբարձուների խորհրդից դուրս գալու մտադրություն առաջանալ: Եթե հաշվի առնենք նաև այն, որ 11 դիմումները Հոգաբարձուների խորհրդի պաշտոնական էլ. փոստին ուղարկվել է մեկ փաթեթով ԿԳՄՍ նախարարի խորհրդականի կողմից` ուղղորդված լինելու հանգամանքը հավելյալ ապացուցելու կարիք թերևս չկա:

Հետաքրքրական է, որ դուրս գալու դիմում գրած անդամներից որևէ մեկը ոչ մի պատճառաբանություն չի նշել իր դիմումում, ինչը անպատասխանատու վերաբերմունքի մասին է վկայում. տվյալ մարդիկ չեն գիտակցում իրենց դերակատարումը որպես Հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ակնհայտ է, որ իշխանությունը որոշել է տապալել ոչ միայն ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, այլև խոչընդոտել ԵՊՀ ռեկտորի ընտրությունների կայացմանը` խորացնելով կառավարման ճգնաժամը ԵՊՀ-ում:

Ցավալի է, որ այս ամենում հստակ դերակատարում ունեն մարդիկ, ովքեր սովորել, աշխատել կամ աշխատում են ԵՊՀ-ում: Բայց դե Աստված իրենց հետ:

Հասկանալի է, որ իշխանությունները փաստացի «թքած ունեն» ԵՊՀ-ի ու առկա խնդիրների վրա, բա մենք` Համալսարանականնե՞րս։

Կողքից պասիվ նայելո՞ւ ենք էս ամենին։

Ես չեմ կարող համակերպվել տիրող իրավիճակի հետ, գրեթե վստահ եմ` ապրիլի 14-ին նշանակված նիստը կրկին չի կայանալու:

Հույս ունեմ, որ Հոգաբարձուների խորհրդի համալսարանական անդամներից ոչ մեկ իշխանությունների ջրաղացին ջուր չի լցնի և կշարունակի կատարել իր պարտականությունները որպես Հոգաբարձուների խորհրդի անդամ:

Առաջարկում եմ համախմբվել դասախոսներով, ուսանողներով և ԵՊՀ ճակատագրով մտահոգ մարդկանցով և տարբեր եղանակներով ճնշում գործադրել համալսարանի քանդմանը լծված մարդկանց վրա:

ԵՊՀ-ն բազմաթիվ արհավիրքներ է տեսել, սա էլ կանցնի, բայց այս գործընթացը նախագծած մարդիկ այլևս ԵՊՀ-ում տեղ չեն ունենալու:

Ես հավատում եմ համալսարանի պայծառ ապագային և անելու եմ ամենը` մութ ամպերն օր առաջ ցրելու համար»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica