close
Եղանակը Երևանում
10 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերիշենի 30-ամյա բնակիչը մտել է համագյուղացու տուն, փորձել բռնաբարել նրա կնոջը, ապա սուր առարկայով հարվածել տանտիրոջը. նա կալանավորվել է. ՔԿ

Հասարակություն

12 Ապրիլի 2021, 15:23
 Վերիշենի 30-ամյա բնակիչը մտել է համագյուղացու տուն, փորձել բռնաբարել նրա կնոջը, ապա սուր առարկայով հարվածել տանտիրոջը. նա կալանավորվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող  քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև վերջինիս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի 30-ամյա բնակիչը բնակարանում գտնվող անձանց կամքին հակառակ, տան մուտքի դարպասին հարակից պատուհանի տախտակը հանելու միջոցով ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն, որի ննջասենյակում, վերջինիս կնոջ կամքին հակառակ, նրա՝ քնած լինելով պայմանավորված անօգնական վիճակն օգտագործելով, փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ կինը, ապա՝ նաև վերջինիս ամուսինը արթնացել են քնից: Այնուհետև 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է տանտիրոջ կրծքավանդակին` պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վերիշեն համայնքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, 34-138-րդ հոդվածի (բռնաբարության փորձ) 1-ին մասով և 147-րդ հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica