close
Եղանակը Երևանում
13 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան «սառեցնում» է իտալական ուղղաթիռների գնումը

Տարածաշրջան

12 Ապրիլի 2021, 13:36
 Թուրքիան «սառեցնում» է իտալական ուղղաթիռների գնումը

Իտալական «La Repubblica» թերթը գրում է, որ Անկարան որոշել է «սառեցնել» տասը  ուղղաթիռների գնումը  Իտալիայից՝ «վրեժ լուծելու» համար Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հայտարարությունների համար, որը հինգշաբթի թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» էր անվանել:

Մասնավորապես, ըստ թերթի, «սառեցված» է տասը  AW169 ուղղաթիռների գնումը  իտալական Leonardo խմբից, որի շուրջ բանակցություններ են վարվում մարտից: Գործարքի ընդհանուր արժեքը հասնում է 70 միլիոն եվրոյի, լրացուցիչ համաձայնագրերի հնարավորությամբ՝ 150 միլիոն եվրո ընդհանուր արժեքով:

Թերթը հիշեցնում է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցում է տարեկան 17 միլիարդ եվրոն:

Դէպի ուժեղ Հայաստան
12 Մայիսի 2021, 20:20 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica