close
Եղանակը Երևանում
11 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ են մատուցվում Հայաստանի 8 քաղաքներում. օգտվում է 1200 շահառու. նախարարություն

Հասարակություն

12 Ապրիլի 2021, 13:25
 Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ են մատուցվում Հայաստանի 8 քաղաքներում. օգտվում է 1200 շահառու. նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակման միջոցով՝ «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել Իջևան, Թալին, Սիսիան, Ալավերդի, Ապարան, Վարդենիս, Ամասիա և Նոյեմբերյան քաղաքներում։ Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«- Տրամադրվող ծառայություններից օգտվում է 1,200 շահառու․ պետական բյուջեից 2021 թվականի համար տրամադրվել է շուրջ 71 մլն 760 հազար դրամ։

- Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։

Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ:

Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման հնարավորություն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica