close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ակնաշեն գյուղի 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «Հերոին» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար. ՔԿ

Հասարակություն

12 Ապրիլի 2021, 12:02
 Ակնաշեն գյուղի 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «Հերոին» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  ավարտվել է «Հերոին» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ակնաշեն գյուղի բնակիչ, 57-ամյա տղամարդը քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում անհայտ անձից առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է խոշոր չափերով՝ 0,154 գրամ քաշով, «Հերոին» և մանր չափ չկազմող՝ 0,027 գրամ քաշով, «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել և վերցվել են նրա անձնական խուզարկությամբ:            

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը հայտնաբերելու, ինչպես նաև` քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դէպի ուժեղ Հայաստան
12 Մայիսի 2021, 20:20 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica