close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից, իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում արձանագրվում են, ու չի բացառվում, որ վաղն էլ լինեն Սյունիքում կամ Տավուշի սահմանին. Սենոր Հասրաթյան

Քաղաքական

12 Ապրիլի 2021, 11:30
 Մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից, իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում արձանագրվում են, ու չի բացառվում, որ վաղն էլ լինեն Սյունիքում կամ Տավուշի սահմանին. Սենոր Հասրաթյան

Ավաղ, մեր նվիրյալ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց, որ մենք ստացանք ոչ թե խաղաղություն, այլ խայտառակություն, իսկ ավելի ուշ կստանանք պատերազմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: Գրառումը՝ ստորև.

«Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ներքին բավարարվածություն էին զգում Արցախի տարածքներն անկրակ հանձնելու շուրջ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության մասին լուը լսելուց: Ասում եմ իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կարծում էին, թե Արցախը թուրքին հանձնելով՝ իրենք իրենց ու իրենց երեխաների համար վերջնականապես ապահովում են անվտանգ ու առանց պատերազմի ապրելու երջանիկ կյանք: Ավաղ, մեր նվիրյալ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց, որ մենք ստացանք ոչ թե խաղաղություն, այլ, ինչպես դասականը կասեր, նախ՝ խայտառակություն, իսկ ավելի ուշ, ամենայն հավանականությամբ, կստանանք նաև պատերազմ...

Չմոռանանք, որ մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից.. Իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում այսօր արդեն արձանագրվում են... Չի բացառվում, որ վաղն էլ դա լինի Սյունիքում կամ Տավուշի սահմանին...

Հ.գ.- Իրականությունը տեսնելու համար պետք է աչքերը բացել, իսկ զուգահեռ դրան, նաև՝ մտածել ու գործել...»:

Դէպի ուժեղ Հայաստան
12 Մայիսի 2021, 20:20 Դէպի ուժեղ Հայաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica